Մատչելիության հղումներ

ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություն է նախատեսվում


Կառավարությունը այսօր հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագծերը մշակվել են վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ կվերացվի Հայաստանի քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման ընդհանուր առմամբ չի հանդիսանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG