Մատչելիության հղումներ

Երեք հանրակացարաններում փախստականների զբաղեցրած բնակտարածքները կդառնան նրանց մշտական բնակարանները


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում ընդունեց «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայաստանի օրենսդրության սահմաններում կիրականացվի բնակելի տարածքների սեփականաշնորհում՝ ապահովելով Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց մշտական բնակարաններով։

Հիմնավորման համաձայն, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող բնակիչները դիմել են վարչություն` իրենց զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG