Մատչելիության հղումներ

ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների մեջ հայերի առկայության մասին տեղեկատվությունը


Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։

«Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ», - ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում։

Այսօր առավոտյան Իտալիայում գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Կան զոհեր և ավերածություններ։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվն արդեն գերազանցում է երկու տասնյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG