Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 6-ից 20-ը


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

«Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում՝ միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - տեղեկացնում է նախարարությունը՝ նշելով, որ երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG