Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ. Ռուսական օդուժը Սիրիայում ավելի քան 150 զինյալ է ոչնչացրել


Ռուսական ռազմաօդային ուժերը երկրորդ անգամ օգտագործեցին Իրանի ռազմակայանը՝ Սիրիայում ավիահարվածներ հասցնելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր Իրանի Համադան օդանավակայանից ռուսական Սու-34 օդանավերը, հասնելով Սիրիայի Դեր էլ-Զոր նահանգ, ավիահարվածներ են հասցրել թիրախներին և բարեհաջող հետ վերադարձել:

Ըստ հաղորդագրության, ավելի քան 150 զինյալներ են ոչնչացվել, ներառյալ օտարերկրյա վարձկաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG