Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի տներից մեկի մոտ խաղալու ժամանակ երեխաները փամփուշտներ են հայտնաբերել:
«Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է 4 տուփ, 7.62 միլիմետր տրամաչափի 19 փամփուշտ և 3 ցինկապատ արկղ՝ յուրաքանչյուրում 7.62 միլիմետր տրամաչափի 440 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն», - ասված է հաղորդագրությունում: