Մատչելիության հղումներ

Դատապարտյալների հիվանդանոցում կալանավոր է ինքնասպան եղել


«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում, սավանով կախվելու միջոցով, օգոստոսի 5-ին կալանավոր է ինքնասպան եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նրա փոխանցմամբ` կալանավորն ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ մահվան հանգամանքները պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG