Մատչելիության հղումներ

4 անձի դանակահարություն՝ Աշտարակում


ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 4 անձի դանակահարության դեպքի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 4-ին «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Վ. Մովսիսյանը (ծնված 1976թ.), ինչպես նաև ծակած-կտրած տարբեր վերքերով՝ Ռ. Ջուլհակյանը (ծնված 1984թ.), Գ. Գարանյանը (ծնված 1969թ.) և Ա. Միրզոյանը (ծնված 1979թ.):

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ 4 անձանց՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG