Օմբուդսմենի գրասենյակը հաղորդում է, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի դեպքի կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Այսօր ավելի վաղ վիրավորների փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Հայարփի Սարգսյանը զանգահարել էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբ և տեղեկացրել, որ ոստիկանները խախտում են վիրավորների իրավունքները՝ թույլ չտալով փաստաբաններին ու հարազատներին տեսակցել նրանց։