Մատչելիության հղումներ

Քլիվլենդում մեկնարկում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը


Ամերիկայի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում այսօր մեկնարկում է Հանրապետական կուսակցության համագումարը, որի ընթացքում ակնկալվում է միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփի պաշտոնական առաջադրումը նոյեմբերի 8-ին սպասվող նախագահական ընտրություններում որպես Հանրապետական կուսակցության թեկնածու:

Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը նախատեսվում է հաջորդ շաբաթ՝ Ֆիլադելֆիայում, որտեղ կուսակցությունը, ինչպես սպասվում է, նախագահական ընտրություններում կառաջադրի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG