Մատչելիության հղումներ

Իրանի կառավարությունը հաստատել է ՀՀ-ի հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության հերթական նիստին, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության հերթական նիստին, արխիվ

Իրանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը: Իրանի նախարարական կաբինետի անդամները նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ հավաքվել են հուլիսի 10-ին: Կաբինետի կայացրած որոշմամբ` մուտքի արտոնագիր այլևս անհրաժեշտ չի լինի դիվանագիտական և սովորական անձնագիր, ինչպես նաև ճանապարհորդական փաստաթուղթ ունեցող՝ ՀՀ-ի և Իրանի քաղաքացիների համար:

Ավելի վաղ` հունիսի 16-ին, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել էին համաձայնագիր՝ երկու պետությունների միջև վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ: Այսպիսով, համաձայնագիրը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Հայաստանի կառավարության կողմից, հուլիսի 10-ին հավանության է արժանացել նաև Իրանի կառավարության կողմից:

Հայաստանի և Իրանի քաղաքացիները, ովքեր ունեն սովորական կամ դիվանագիտական անձնագրեր, կարող են մյուս երկրում մնալ առավելագույնը 90 օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG