Մատչելիության հղումներ

Տավուշի Ակնաղբյուր գյուղի բնակիչը դուրս է եկել հանդամասից և չի վերադարձել


Հայաստանի Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից տարածքներ, արխիվ
Հայաստանի Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից տարածքներ, արխիվ

Կեսգիշերն անց տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի 37-ամյա բնակիչ Ռ. Մ.-ն Խանախլա կոչվող հանդամասում դուրս է եկել ոչխարների հետևից և այլևս չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ժամը 4:24-ից սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Լրացուցիչ տեղեկատվություն կտրվի առաջիկայում։

Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ազատության» հետ զրույցում բացառեց, որ գյուղացին կարող է պատահմամբ ադրբեջանական կողմն անցած լինել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG