Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրինագիծը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի ընդունումը։

«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի խնդրանքով մեկնաբանելով օրինագծի ընդունումը։

«Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և դա կստանա օրենքի ուժ, և այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», - Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, ասել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG