Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի եղբայրը


Պավլիկ Մանուկյան, արխիվ
Պավլիկ Մանուկյան, արխիվ

Երեկ իրավապահները խուզարկություն են կատարել «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» (ՇԱԳԱՄ) հասարակական կազմակերպության վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի՝ Երևանում գտնվող բնակարանում, նրա եղբոր՝ Թաթուլ Մանուկյանի՝ Բուժական գյուղում գտնվող բնակարանում։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը։

Ավետիսյանը տեղեկացրեց, որ Թաթուլ Մանուկյանը ձերբակալվել է, խուզարկության ժամանակ նրա տանը փամփուշտներ են հայտնաբերվել։

«Սրանք ուղղորդված խուզարկումներ են, և մենք սրանք համարում ենք քաղաքական հետապնդում «Նոր Հայաստան» շարժման անդամների նկատմամբ», - ասաց Ավետիսյանը։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG