Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
«Հույս ունեմ, որ մեր շփումները ճիշտ տոն կհաղորդեն ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործնական քայլերին», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Լավրովը։
Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունենում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։ ՍԾՏՀԿ նիստին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ