Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում վերսկսվել է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի քարոզարշավը


ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցը՝ քարոզարշավի ժամանակ, արխիվ
ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցը՝ քարոզարշավի ժամանակ, արխիվ

Մեծ Բրիտանիայում վերսկսվել է Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի նախընտրական քարոզարշավը: Այն երեք օրով դադարեցվել էր պատգամավոր Ջո Կոքսի սպանության պատճառով: Հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ երկիրը կանգնած է «էկզիստենցիալ ընտրության» առջև, և որ հետ ճանապարհ չի լինելու: Վարչապետի ձևակերպմամբ, Եվրամիությունից դուրս գալը մեծ սխալ է լինելու և բերելու է «ջախջախիչ անորոշության» առնվազն առաջիկա 10 տարիներին:

Մինչդեռ ԵՄ-ից դուրս գալու կողմնակից արդարադատության նախարար Մայքլ Գոուվը կոչ է արել ընտրողներին «իրենց ձայնը տալ ժողովրդավարության» և ԵՄ-ից դուրս գալու օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG