Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ադրբեջանին լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու մասին ծրագրին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Դրանով նախատեսվում է 66,7 միլիոն դոլար տրամադրել ադրբեջանական կառավարությանը՝ «բռնի տեղահանվածների բնակարանային պայմանների բարելավման և եկամտի հնարավորություններ ստեղծելու» նպատակով: