Մատչելիության հղումներ

Թրամփը, հանրապետականները դեմ չեն արգելելու զենքի վաճառքը «ահաբեկիչներին»


ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և այլ հանրապետական գործիչներ պատրաստակամություն են հայտնել մեղմացնել իրենց դիրքորոշումը զենքի վաճառքի վերաբերյալ և սահմանափակել զենքի վաճառքը ահաբեկչական սպառնալիք ներկայացնող անձանց:

Հանրապետական կուսակցությունը ավանդաբար հանդես է գալիս ԱՄՆ-ի Սահմանադրությամբ երաշխավորված՝ քաղաքացիների զենք կրելու իրավունքի պաշտպանության օգտին: Կուսակցության դիրքորոշման այս փոփոխությունը կապված է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ, որի հետևանքով 50 մարդ է սպանվել: Ահաբեկչության մեջ կասկածյալը, ով սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով, հանդիսացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր և Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ներառված է եղել ահաբեկչական սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում:

Թրամփը Թվիթեր միկրոբլոգի իր էջում հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Հրաձիգների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ՝ այս հարցը քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG