Ֆրանսիական ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է սահմանել երկրի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում` Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մի քանի ժամից մեկնարկող Ռուսաստան-Սլովակիա հանդիպման նախաշեմին:
Ֆրանսիայի ոստիկանության տեղեկություններով՝ վերջին երկու օրերին 43 ռուսաստանցի ֆուտբոլային ֆաներ են ձերբակալվել: «Մենք բավական հավաստի տեղեկություններ ունենք, որ այդ մարդիկ մասնակցել են անցած շաբաթավերջին Մարսելում տեղի ունեցած անկարգություններին», - հայտարարել է ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Ադոլֆ Կոլրատը:
«Ռուսաստանի ֆուտբոլասերների միավորման» ղեկավարների պնդմամբ էլ, ևս 29 ռուսաստանցիներ վերջին օրերին արտաքսվել են Ֆրանսիայի տարածքից` բռնություններին առնչվելու կասկածանքով: