Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում: