Մատչելիության հղումներ

Ավստրիան բացառում է առաջիկա շաբաթներին ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կնքման հավանականությունը


«Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցի շուրջ առկա տարաձայնությունները մինչև հուլիսի 1-ը հաստատ չեն հաղթահարվի»: Այս մասին, ըստ թուրքական Hurriyet-ի, հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:

Նրա խոսքով, «Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում հարկավոր է անթերի լուծումներ գտնել, հակառակ պարագայում՝ Ավստրիան չի կարող դրան կողմ հանդես գալ»:

Նիդերլանդների ներքին գործերի նախարար Կլաս Դիյկհոֆն էլ նշել է՝ «Թուրքիայում շատ լավ տեղյակ են, թե որոնք են մեր ներկայացրած նախապայմանները: Եթե նրանք կատարում ենք դրանք մինչև հուլիսի 1-ը, մենք առաջ ենք շարժվում, եթե ոչ, ապա հարկավոր է տեսնել, թե երբ Անկարան ի վիճակի կլինի կատարել դրանք»:

Եվրամիության` Անկարային ներկայացված գլխավոր պահանջը, որ մինչ օրս չի կատարվել, Թուրքիայում գործող հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG