Մատչելիության հղումներ

Արա Բուդաղյանն ազատ արձակվեց


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանն ազատ արձակվեց։

«Ազատության» հարցին, թե սպասո՞ւմ էր արդարացման, Բուդաղյանը պատասխանեց՝ այո՛։

Այսօր ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, խափանման միջոցը՝ վերացվել։

Հիշեցնենք՝ անցյալ տարվա մայիսի 20-ին հայտարարվեց, որ Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա, որում այդ պահին եղել են Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: Նախ գործը քննում էր Քննչական կոմիտեն, հետո գլխավոր դատախազը պահանջեց նյութերը, ուսումնասիրեց, գործն ուղարկեց Ազգային անվտանգության ծառայություն, ինչից անմիջապես հետո՝ դեպքից մեկուկես ամիս անց, կալանավորվեցին Արա Բուդաղյանն ու երեք այլ անձինք: Բուդաղյանը կալանավորվեց մահափորձը պատվիրելու, Հենրիկ Ավագյանը՝ այն իրականացնելու, Գարեն Աթաջանյանն ու Վիտալի Մինասյանը՝ մահափորձին աջակցելու մեղադրանքներով։

Արա Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG