Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ ծագումով թուրք գերմանացի օրենսդիրներին պիտակավորելու համար:
Էրդողանն ասել էր, թե պետք է արյան ստուգմամբ պարզել Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին կողմ քվեարկած ազգությամբ թուրք պատգամավորների ծագումը: Պատգամավորներից մի քանիսի հասցեին սպառնալիքներ են հնչեցվել:
«Չէի ենթադրում, որ 21-րդ դարում դեմոկրատական եղանակով ընտրված նախագահը կարող է արյան ստուգման հետ կապել իր քննադատությունը դեմոկրատական եղանակով ընտրված գերմանացի օրենսդիրների հասցեին», - այսօր ասել է Լամերթը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահի մեկնաբանություններն «անընդունելի» է անվանել: