Երեկ պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել են Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նույն օրը Իրանի նախագահի նստավայրում Նալբանդյանը և Զարիֆը ստորագրել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:
Մանրամասները տե՛ս այստեղ