Ռուսաստանում անցկացվող Հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Կանադան 2:0 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիային` նվաճելով չեմպիոնի տիտղոսը:
Այսպիսով Կանադան 26-րդ անգամ դարձավ հոկեյի աշխարհի չեմպիոն` ընդամենը մեկով պակաս ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի ընդհանուր ռեկորդից: Ընդ որում` Ռուսաստանը չեմպիոնի տիտղոսը անշեղորեն պահպանում էր 2009-ից:
Եզրափակիչը դիտելու էր եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ աշխարհի արդեն նախկին չեմպիոն Ռուասաստանը 7:2 հաշվով պարտության էր մատնել Միացյալ Նահանգներին` նվաճելով առաջնության բրոնզե մեդալը: