Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին երեկոյան՝ ժամը 18:39-ին, ահազանգ է ստացվել Երևանի Իսակովի պողոտայի Ճանապարհային ոստիկանության վարչության պահեստներում բռնկված հրդեհի մասին:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.12-ին, մարվել՝ 19.27-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեում՝ կառավարության աշխատակազմի պահեստի (առանց գույքի) տանիքում: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (6 քմ):