Մատչելիության հղումներ

Հնարավոր է, որ РБК-ի՝ աշխատանքից ազատված լրագրողների հարցին միջամտի Վլադիմիր Պուտինը


Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովը հայտարարել է, որ խորհուրդը պատրաստվում է դիմել նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե պարզվի, որ РБК-ի պատասխանատուներին աշխատանքից հեռացնելիս եղել են լրագրողների իրավունքների խախտումներ:

Ռուսական РБК մեդիահոլդինգի ավագ խմբագիր Ելիզավետա Օսետինսկայան և գլխավոր խմբագիր Ռոման Բադանին, ինչպես նաև համանուն թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը երեկ ազատվել են աշխատանքից: РБК-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մոլիբոգը պարզաբանել է, որ հնարավոր չի եղել նշված անձանց հետ գալ ընդհանուր եզրահանգումների կարևոր հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG