Մատչելիության հղումներ

Պողոսյանի «օֆշորային սկանդալի» առնչությամբ քրգործով նորություններ չեն հաղորդվում


Միհրան Պողոսյան, արխիվ
Միհրան Պողոսյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «օֆշորային սկանդալի» առնչությամբ հարուցված քրեական գործի մասին նորություններ չեն հաղորդվում։

«Ազատության» հարցին՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով հարուցված գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է, իրավապահ մարմնից պատասխանեցին, թե քննության շահերից ելնելով, այս փուլում քրեական գործի մանրամասները հրապարակման ենթակա չեն։

Հիշեցնենք, Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների մասին «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման հիման վրա ՀՔԾ-ում մայիսի 2-ին քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը։ Հոդվածով նախատեսված առավելագույն պատժաչափը երկու տարվա ազատազրկումն է։

8 տարի այս պաշտոնը զբաղեցնելուց հետո ապրիլի 18-ին Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ խոստանալով բիզնես իրականացնելու մեղադրանքներին անդրադառնալ արդեն որպես շարքային քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG