Մատչելիության հղումներ

Թուրքիան մահմեդական երկրներին կոչ է անում ճանաչել Կոսովոյի անկախությունը


«Չնայած Կոսովոն գտնվում է Եվրոպայում, այն հանդիսանում է Արևմուտքի մահմեդական մշակույթի կարևոր բաղկացուցիչը»,- այսօր Պրիշտինայում ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրտուլմուշը:

«Կոսովոյի ճանաչումը կուժեղացնի մահմեդական աշխարհի հզորությունը», - ընդգծել է նա:

Թուրքիայի փոխվարչապետը կարևորել է Եվրամիության անդամ երկրների և Կոսովոյի միջև վիզային ռեժիմը դյուրացնելու, իսկ հետագայում՝ Եվրամիությանը Կոսովոյի անդամակցության հնարավորությունները։

«Մոտավորապես 18-20 հազար մեր հայրենակիցներ ապրում են Կոսովոյում: Թուրքերը Կոսովոյի հանրությունում ամենաինտեգրված ազգային փոքրամասնությունն են: Մեր հայրենակիցները Կոսովոյում իրենց որպես փոքրամասնություն չեն զգում, այլ որպես երկրի տեր», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ ասել է Թուրքիայի փոխվարչապետը՝ նշելով. - «Կոսովոն մեզ համար ունի նույն նշանակությունը, ինչ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը կամ Ադրբեջանը: Մենք Կոսովոն դիտարկում ենք որպես մի երկիր, որի հետ Անկարան ամուր, բարեկամական կապեր է ստեղծել: Թուրքիան ջանքեր է գործադրում Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար: Կոսովոյի ճանաչումը կամրապնդի մահմեդական աշխարհի հզորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG