ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն այսօր Բուլղարիայի մայրաքաղաքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է աջակցել Վրաստանին, որը, նրա խոսքով, ճնշումների է ենթարկվում Ռուսաստանի կողմից։
Վերշբոուն հավելել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում հարևան երկրների ինքնավարությանը: