Մակեդոնիայի ընդդիմությունը չի մասնակցի երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին, քանի դեռ կառավարությունը չի հետաձգել ընտրությունները և չեղյալ չի հայտարարել կոռուպցիայի մեջ կասկածվող քաղաքական գործիչների նկատմամբ վիճահարույց համաներումը:
Եվրամիության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին Վիեննայում բանակցություններ էին նախատեսված, որոնց մասնակցելու համաձայնություն էր տվել իշխող կուսակցությունը:
Մեկ շաբաթից ավելի Մակեդոնիայում շարունակվում են բողոքի ակցիաները: Հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահ Գյորգե Իվանովի հրաժարականը: