Մատչելիության հղումներ

Պակիստանի իշխանությունները խոստանում են գտնել ահաբեկչության հետևում կանգնած ոճրագործներին


Պակիստանի Լահոր քաղաքի հանրային այգին ահաբեկչությւոնից հետո, 27-ը մարտի, 2016թ.
Պակիստանի Լահոր քաղաքի հանրային այգին ահաբեկչությւոնից հետո, 27-ը մարտի, 2016թ.

Պակիստանի իշխանությունները խոստանում են գտնել Զատիկի օրը ավելի քան 70 մարդու կյանք խլած ու մոտ 300 մարդու վնասվածքներ հասցրած դաժան ահաբեկչության հետևում կանգնած ոճրագործներին։

Երկրի վարչապետ Նավազ Շարիֆը տեղական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Պակիստանի բանակը կիրականացնի ռազմական գործողություններ ծայրահեղականների թաքստոցների շրջակայնքում, ոստիկանությունը ևս կգնա կազմակերպիչների հետքերով։

Շարիֆը նաև ծայրահեղականներին զգուշացրել է՝ չօգտագործել իսլամը բռնությունն արդարացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG