ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Միքայելյանի ընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի գրավոր դիմումները, հայտնում է գլխավոր դատախազության կայքէջը։
«ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
Նիկոլ Փաշինյանն ու Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի հանրապետական թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը նույն միջադեպի առնչությամբ դիմել էին իրավապահ մարմիններին։