Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Դոնալդ Թրամփը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Չիկագոյում նախատեսված հանրահավաքը՝ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով:
Ընտրողների հետ հանդիպման նշանակված ժամից առաջ այնտեղ զանգվածային բախումներ են սկսվել Թրամփի և դեմոկրատ թեկնածու՝ սենատոր Բերնի Սանդերսի կողմնակիցների միջև: 5 մարդ ձերբակալվել է, 2 ոստիկան՝ ստացել մարմնական վնասվածքներ, հայտարարել է Չիկագոյի ոստիկանապետը:
Ըստ CNN-ի, իրավիճակը հանդարտեցնելու համար ներգրավվել են 300 ոստիկաններ: Թրամփը տեղի ունեցածը բացատրել է Միացյալ Նահանգներում տնտեսական վիճակով պայմանավորված՝ մարդկանց դժգոհություններով: