Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։
Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։
Դատարանը, հիշեցնենք, երեկ ավարտել էր Սաֆարյանի բողոքի քննությունը։