Ամերիկյան հատուկ ջոկատայինները գերեվարել են մի իրաքցու, ով, ըստ ԱՄՆ-ի պաշտոնական տվյալների, ղեկավարում էր «Իսլամական պետության» (ԻՊ) քիմիական զենքի ստեղծման ծրագիրը։
Կասկածյալը Սուլեյման Դաուդ Աֆարան է, նրան ձերբակալել են հատուկ գործողության արդյունքում դեռևս փետրվարին, սակայն տեղեկատվությունը այժմ է միայն հրապարակվել։