Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը և Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (OPEC) այս ամիս վերջնական որոշում կկայացնեն վառելիքի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, իր հերթին, հայտարարել է, որ Պուտինի նշած գործարքին համաձայնել են 15 երկրներ, որոնց բաժին է ընկնում նավթի արտադրության 73 տոկոսը: Նա ընդգծել է, որ անգամ առանց Իրանի համաձայնության գործարքն արդյունավետ կլինի: