Մատչելիության հղումներ

Դի Կապրիոն իր առաջին «Օսկար»-ը ստացավ


ԱՄՆ - Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Օսկար» մրցանակով, Հոլիվուդ, Լոս Անջելես, 28-ը փետրվարի, 2016թ․
ԱՄՆ - Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Օսկար» մրցանակով, Հոլիվուդ, Լոս Անջելես, 28-ը փետրվարի, 2016թ․

Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում քիչ առաջ ավարտվեց «Օսկար» մրցանակաբաշխությունը:

Տարվա ֆիլմ ճանաչվեց Թոմաս ՄըքՔարթիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը: Լավագույն դերասան անվանակարգում հաղթող ճանաչվեց Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Վերապրածը» ֆիլմի համար․ սա նրա առաջին «Օսկար»-ն է: Լավագույն դերասուհի անվանակարգում հաղթեց Բրի Լարսոնը: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն՝ «Վերապրածը» ֆիլմի համար:

Մարկ Ռայլանսը «Օսկար» նվաճեց երկրորդ պլանի լավագույն դերասանի անվանակարգում՝ Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ֆիլմում խաղացած դերի համար։ Երկրորդ պլանի՝ կնոջ լավագույն դերակատարման համար պարգևատրվել է Ալիսիա Վիքանդերը՝ «Աղջիկը Դանիայից» ֆիլմում դերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG