Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Կասյանովը հայտարարել է, որ երեկ ուշ երեկոյան մոսկովյան ռեստորաններից մեկում մի քանի տղամարդ հարձակվել են իր վրա, հետո իր ուղղությամբ տորթ նետել:
Նախկին վարչապետ, այժմ Կրեմլի քննադատ Կասյանովը նշել է, որ նախքան տորթ նետելը հարձակվողները հանդիմանել են իրեն քաղաքական հայացքների համար:
Ընդդիմադիր գործիչը դիմել է ոստիկանություն: Նա հայտնել է, որ իր կարծիքով, միջադեպը կապված է իր դիմումի հետ, որով նա խնդրել էր իշխանություններին հետաքննել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ «Ինստագրամ»-ում կատարած հրապարակումը, որում ինքը՝ Կասյանովը, և իր տեղակալը պատկերված են այնպես, կարծես զենքի թիրախում լինեն: