Մատչելիության հղումներ

Եվրոպական ավիաընկերությունները վերսկսում են չվերթներն Իրան


Եվրոպական ավիաընկերությունները վերսկսում են չվերթներն Իրան։ British Airways բրիտանական ընկերությունն այսօր հայտնել է, որ այս տարվա հուլիսից վերականգնվելու է Լոնդոն-Թեհրան ուղիղ թռիչքը։

Ավելի վաղ չվերթները վերականգնելու մտադրության մասին է հայտնել Air France-KLM ընկերությունը։ Մասնագետների կարծիքով, օդագնացության առումով Իրանը դառնում է Արևմուտքի համար գրավիչ շուկա։ Իրանը անցած շաբաթ կնքել է պայմանագիր Airbus տեսակի քաղաքացիական 118 օդանավ գնելու մասին։ Գործարքի արժեքը 27 միլիարդ դոլար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG