«Գերմանիան կոչ է անում Թուրքիայի իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիություն սահմանափակելու համար»,- երեկ Բեռլինում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։
Մերկելը նաև անընդունելի է համարել հանգամանքը, որ Թուրքիայի և Հունաստանի միջև ներգաղթյալների տեղափոխման անօրինական մեխանիզմներ են գործում: Գերմանիայի կանցլերը նշել է, որ Եվրամիությունը անօրինական միգրացիայի խնդրում պարտավոր է միասնական դիրքորոշում որդեգրել: