Մատչելիության հղումներ

HRW-ն դատապարտում է Քաբուլի ահաբեկչությունը


Աֆղանստան - Քաբուլի ահաբեկչության հետևանքով վիրավորվածները հիվանդանոցում, 21-ը հունվարի, 2016թ․
Աֆղանստան - Քաբուլի ահաբեկչության հետևանքով վիրավորվածները հիվանդանոցում, 21-ը հունվարի, 2016թ․

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է երկու օր առաջ Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչությունը «Թոլո» հեռուստաընկերության նկատմամբ, ինչի հետևանքով 7 մարդ է մահացել:

Որակելով այդ հարձակումը «բարբարոսություն»՝ իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ այն ուղղված էր «Աֆղանստանի դեռևս փխրուն լրատվամիջոցների ազատությունը խաթարելուն»:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած թալիբները հաղորդագրություն էին տարածել՝ հեռուստաընկերությունը անվանելով «լրտեսական գործակալություն»:

Դեռևս անցած տարվա վերջին «Թալիբան»-ը զգուշացրել էր, որ լրատվական այս ընկերությունն իրենց թիրախում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG