Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սատարում է Ռուսաստանի օդուժի գործողությունները Սիրիայում՝ համարելով դրանք «պաշտպանական պատերազմ ընդդեմ ահաբեկիչների»:
«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով նաև Ռուսաստանում տնտեսական ծանր վիճակի մասին՝ Կիրիլ պատրիարքը վստահեցրել է, որ «ոչ մի դժբախտություն երկրում չկա»: