Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրական եզրակացություն է ներկայացնելու ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող հինգ ամբաստանյալներին։
Նեմցովը սպանվել է այս տարվա փետրվարի 27-ին Մոսկվայում։ Սպանության գործով կալանավորված հինգ անձինք` Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշևը, Խամզատ Բախաևը, Շահիդ Գուբաշևը և Տեմիրլան Էսկերխանովը, ծագումով չեչեններ են։
Ըստ մեղադրական եզրակացության, նրանք պատվերով սպանություն են կատարել։ Հանցագործությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ռուսլան Մուխուդինովը, ով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անվտանգության ծառայության զինվորներից է, գտնվում է հետախուզման մեջ։