Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Նալբանդյանը ներկայումս ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նախագահն է:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով երեկ Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: