Մատչելիության հղումներ

Գյումրիում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով դատը

Այսօր կեսօրին Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում, մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը:

14:13 18.12.2015

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ռուս զինծառայողները հեռացվեն դահլիճից։ Միջնորդությանը միացան նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, փաստաբանները։

14:12 18.12.2015

Քանի որ դահլիճում պայմանները բավարար չեն դատական նիստ անցկացնելու համար, ապա փաստաբան Երվանդ Վարոսյանը չբացառեց, որ միջնորդություն կներկայացնեն՝ դատական նիստը թեկուզ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու հայցով։

14:11 18.12.2015

«Ռուսական զինվորական համազգեստով զինծառայողները չեն կարող գտնվել Հայաստանի դահլիճում։ Դրանց ներկայությունը ոտնձգություն է հայկական դատական իշխանության դեմ», - ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

14:11 18.12.2015

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պահանջեց դատարանի դահլիճից հեռացնել հսկողություն իրականացնող ռուս զինվորներին։ Դատավորը, ի պատասխան իրավապաշտպանի պահանջի, 15 րոպե ընդմիջում հայտարարեց։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG