Մատչելիության հղումներ

Թուրքիան քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը


Թուրքիայի իշխանությունները քննարկում են անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Անկարան բաց է Մոսկվայի հետ բանակցությունների համար։ Դավութօղլուի հայտարարությունը հնչել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը։

Ռուսաստանը Թուրքիայի դեմ մի շարք պատժամիջոցներ է սահմանել այն բանից հետո, երբ անցյալ ամիս թուրքական օդուժը խոցեց ռուսական ռազմական օդանավը։

Երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլյալ Էրդողանը հերքել է Ռուսաստանի մեղադրանքներն իր ընտանիքի հասցեին՝ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներից նավթ արտահանելու մասին։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս են դա հերքել, այժմ էլ հերքման հայտարարությամբ է հանդես գալիս նախագահ Ռեջեփ Էրդողանի որդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG