Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել Թուրքիայի օդային տարածք ներխուժած ռուսական ինքնաթիռը խոցելու համար, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք», - հայտարարել է նա: - «Ներողություն պետք է խնդրեն մեր օդային տարածքը խախտողները: Մեր օդաչուները և զինված ուժերը պարզապես կատարել են իրենց պարտականությունները: Սա է խնդիրը», - հայտարարել է նա:
Թուրքիայի կողմից ռուսաստանյան Су-24 օդանավի կործանումից հետո Մերձավոր Արևելքում լարվածությունը կտրուկ աճել է: Ռուսաստանը պահանջում է, որ Թուրքիան ներողություն խնդրի, պատժի մեղավորներին և փոխհատուցի վնասը: