Մատչելիության հղումներ

Լավրով. «Այդ քայլը անպատասխան չի մնա»


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովն ասել է, թե խփելով Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողություն իրականացնող ռուսական օդանավը, Թուրքիայի ղեկավարությունը, ըստ էության, կանգնել է «Իսլամական պետության» կողքին:

Նա ասել է, թե դատելով ամեն ինչից, դա դիտավորյալ և նախօրոք պլանավորված գործողություն էր, որը հետապնդում է որոշակի նպատակներ: Լավրովն ընդգծել է, որ այդ քայլը լուրջ ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա և անպատասխան չի մնա:

Թուրքիայի նոր ձևավորված կառավարությունում արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակված Մևլութ Չավուշօղլուն ցավակցություն և ափսոսանք է հայտնել ռուս օդաչուի զոհվելու կապակցությամբ: Միաժամանակ նա փորձել է արդարացնել թուրքական օդուժի գործողությունները:

Չավուշօղլուն ասել է, թե կարևոր է պահպանել Ռուսաստանի հետ երկխոսությունը և կապերը, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG