Մատչելիության հղումներ

Օբամա. «Մենք կհասնենք «Իսլամական պետության» ոչնչացմանը»


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը ու դաշնակիցները չեն թուլացնելու իրենց ուժերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) դեմ պայքարում և շարունակելու են հետապնդել դրանց առաջնորդներին:

«Մենք կհասնենք ԻՊ-ի ոչնչացմանը», - ասել է Օբաման այսօր Կուալա Լումպուրում ասիական երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք կոչնչացնենք այդ խմբավորումն ու կվերադարձնենք հողերը, որոնք նրանք զավթել են, կզրկենք նրանց ֆինանսավորման աղբյուրներից, կբռնենք առաջնորդներին, կվերացնենք ցանցը և կոչնչացնենք նրանց», - ասել է Օբաման:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, «շատ օգուտ կլիներ, եթե Ռուսաստանն իր ջանքերն ուղղեր ԻՊ-ի դեմ պայքարին»: Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվան կհամաձայնի Սիրիայում իշխանափոխության, ինչը նշանակում է ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG